Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Միջատների խայթոցի դեմ

Միջատների  խայթոցի դեմ

Ամռան ամենատճաճ երևույթներից մեկը մոծակների խայթոցն է: Սակայն, եթե մոծակների դեմ հնարավոր է հատուկ սարքերի միջոցով պայքարել, ապա մեղուների ու կրետների խայթոցից խուսափելն ավելի բարդ է: Ինձ մոտ խայթոցի տեղում անմիջապես ահռելի բշտիկ է առաջանում, իսկ վերջին անգամ այտուցվել էր ամբողջ ձեռքս: Ի՞նչ անել նման տհաճ իրավիճակներից խուսափելու համար:

Ի.Դավթյան, ք.Երևան

 

Մեղուների կամ կրետների թույնով պայմանավորված ալերգիայից տառապում է երկրագնդի մարդկանց մոտ 4%-ը: Սակայն ռիսկի խմբում  կարող է հայտնվել ալերգիայի հակված յուրաքանչյուր անձ: Ընդ որում, միջատների թույնի նկատմամբ հակազդման ծանրությունը մեծանում է յուրաքանչյուր նոր խայթոցի հետ, դրա համար ավելի լավ է խուսափել մեղուների ու կրետների հետ «հանդիպումից»: Սակայն, եթե միջատն, այնուամենայնիվ, խայթել է, անհրաժեշտ է ընդունել հակահիստամինային պատրաստուկ և վերքի վրա  սառույց դնել (այն կնվազեցնի թույնի ներծծման արագությունը) : Հարկ է նաև հակահիստամինային քսուքով տրորել խայթոցի հատվածը, որպեսզի այտուցն արագորեն իջնի: Օգտակար է խմել մեկ բաժակ քաղցր թեյ կամ սուրճ, զ/ճ-ն բարձրացնելու համար: Իսկ ահա ալկոհոլ չի կարելի խմել. դրա հետ թույներն ավելի արագ կթափանցեն օրգանիզմ: Սակայն այս բոլոր մեթոդներն օգնում են միայն թույլ հակազդման դեպքում:

 

Եթե խայթոցից հետո ամբողջ մարմնով մեկ ուժեղ քոր է սկսվել, կամ այտուցն ավելի է տարածվել, դրսևորվել է թուլություն,  դող և գլխապտույտ, պուլսը թույլ է կամ շնչելը դժվար, ապա անհրաժեշտ է վերքից 15-20 սմ վերև քուղ կապել, սառույց դնել և անմիջապես շտապօգնություն կանչել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ